landing



Երկրորդ փուլը կոչվում է«Դեպի գիտելիք»,որը անցնում են «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ի առաջին՝ «Դեպի ՄԵՄ» փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները։ «Դեպի գիտելիք» փուլի նպատակն է՝ երիտասարդներին տալ փափուկ հմտություններ, ինչպես նաև ծանոթացնել նոր և ժամանակակից մասնագիտություններին։ Փուլին համապատասխան առարկաները անցնելուց հետո դիմորդներին տրվում են թեստեր, որոնց միջոցով չափվում են առաջին փուլից ստացված գիտելիքները։ Փուլը չանցնողներին հնարավորություն է տրվում ևս մեկ անգամ մասնակցել «Դեպի գիտելիք» փուլին։

Երկրորդ անգամ չանցնելու դեպքում տվյալ անձը չի կարող շարունակել կրթական ծրագիրը։


Նշված փափուկ հմտություններն են՝


Մասնագիտական կողմնորոշման շրջանակում մասնակիցները ուսումնասիրելու են հետևյալ մոդուլները։


Երկրորդ փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները, ովքեր դասընթացներից հետո կողմնորոշվել են մասնագիտության հարցում և ցանկանում են սովորել հստակ մասնագիտություն, կարող են ուղղորդվել աշխատելու ՄԵՄ-ում ներգրավված մենթորների հետ։

Իսկ այն մասնակիցները, որոնք կորոշեն հետագայում ուսումնասիրել գիտությունը՝ ՄԵՄ-ի կողմից կստանան աջակցություն և կապ ոլորտի տարբեր կառույցների և ընկերությունների հետ, ինչի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները։