Միացի'ր կրթական դպրոցին, դարձի'ր իսկական հարց լուծող հայ առաջնորդ

basic head title
basic head
feature-4

Մեր Մասին

Կրթական ծրագիրը Մարզերի Երեխաները Մարզերում Սոցիալ Կրթական Հասարակական Կազմակերպության Կրթական նախագիծն է։ Որի նպատակն է ստեղծել Հայրենատեր, թվային, փափուկ և կոշտ հմտություններով զարգացած, իրազեկված, ֆիզիկապես զինված հայ առաջնորդի կերպար, ովքեր միասին համագործակցելով կբերեն Հայաստանի համաչափ զարգացման։ Կրթական ծրագիրը 1 տարի տևողությամբ կրթական նախագիծ է, որը իրականանում է 4 փուլերով։ Մանրամասները ներքևում։

Կրթական ծրագրի փուլերը

Jenny Wilson

Փուլ 1

Դեպի ՄԵՄ

Տեսնել ավելին
Cameron Williamson

Փուլ 2

Դեպի գիտելիք

Տեսնել ավելին
Bessie Cooper

Փուլ 3

Դեպի համայնք

Տեսնել ավելին
Marvin McKinney

Փուլ 4

Դեպի փոփոխություն

Տեսնել ավելին

Մեր Մասնագետները

Վիկտորիա Մալայան

Լարիսա Գրիգորյան

Ռուսերենի մասնագետ

Մասնագիտությամբ մենեջեր եմ, 2,5 տարի է, ինչ զբաղվում եմ ռուսերենի կամավոր դասավանդմամբ։ Միացել եմ թիմին, որովհետև զգացել եմ, որ կարող եմ ռուսերենի իմ գիտելիքներով օգտակար լինել երեխաներին։

Վիկտորիա Մալայան

Մարիամ Անդրեասյան

Թվային Գրագիտության մասնագետ

Ունեմ վարչարար կառավարման MBA-ի մագիստրոսի աստիճան։ Աշխատում եմ Quick Start ընկերությունում՝ որպես զարգացման ծրագրերի ղեկավար:
ՄԵՄ-ին միանալուս հիմնական պատճառը կրթության, ինքնազարգացման կարևորությունը գնահատելն է:

Վիկտորիա Մալայան

Սյուզաննա Սիմոնյան

Անգլերենի մասնագետ

Ես անգլերենի մասնագետ եմ, զբաղվում եմ արդեն 5 տարի և ավելի։ Միացել եմ թիմին, քանի որ շատ գիտելիքներ ու հմտություններ կան, որ ուզում եմ փոխանցել մեր ուսանողներին։

Վիկտորիա Մալայան

Թագուհի Թումանյան

Անգլերենի մասնագետ

Մասնագիտությամբ տնտեսագետ և հեռահաղորդակցության ոլորտի կառավարման մասնագետ եմ։ Միացել եմ ՄԵՄ թիմին որովհետև կարևորում եմ երիտասարդ սերնդին իմ գիտելիքների ու փորձի փոխանցումը։

Վիկտորիա Մալայան

Աննա Մարմարյան

Անգլերենի մասնագետ

Կրոնագետ եմ առաջին մասնագիտությամբ, ունեմ դասավանդման 12 տարվա փորձ (ԵՊՀ, ԲՊՀ, ՀԵԱ) ինչպես նաև արդեն 6 տարի է, ինչ դասավանդում եմ անգլերեն (ընդհանուր, բիզնես և TOEFL)։ Միացել եմ թիմին քանի, որ շփումը սերնդների հետ իմ մեծագույն հետաքրքրությունն է։

Վիկտորիա Մալայան

Աննա Հովսեփյան

Թվային գրագիտության մասնագետ

Ես մարքեթինգի մասնագետ եմ, արդեն ոլորտում եմ 5 տարի, զբաղվում եմ մարքեթինգային տարբեր նախագծերի համակարգմամբ ու իրականացմամբ։ Այս ամենից զատ դասավանդում եմ։ Միացել եմ ՄԵՄին, որպեսզի կուտակածս փորձն ու գիտելիքները փոխանցեմ պատանիներին և օգնել նրանց կրթության ոլորտում։։

Վիկտորիա Մալայան

Անահիտ Պապիկյան

Անգլերենի մասնագետ

Ես շուկայագետ և տեղայնացման մասնագետ եմ։ Արդեն ավելի քան 10 տարի է աշխատում եմ համաշխարհային առաջատար ՏՏ ընկերությունների հետ՝ իրենց պրոդուքտները հայաֆիկացնելու ուղղությամբ։ Միացել եմ թիմին, քանի որ գիտելիքներով կիսվելը և մարզերի երեխաների զարգացմանը. նպաստելը ինձ շատ է ոգևորում։

Վիկտորիա Մալայան

Գոհար Լազարիդի

Անգլերենի մասնագետ

Ես մասնագիտությամբ ֆինանսատնտեսական եմ։ Իմ մասնագիտությամբ աշխատում եմ արդեն 15 տարի։ Միացել եմ թիմին, որովհետև ուզում եմ Հայաստանաբնակ երիտասարդներին աջակցել ինչպես կարող եմ։

Կրթական Ծրագրի նպատակ

Կրթական ծրագիրը ձևավորում է հայրենատեր, համընդհանուր գիտելիքներով և հմտություններով, միմյանց հետ համագործակցող երիտասարդ առաջնորդների, ովքեր լուծելու են Հայաստանի համաչափ զարգացման խնդիրը։ Մենք խթան ենք հանդիսանում առաջնորդների ձևավորմանը, ովքեր կլինեն․

Support

Թվային

Support

Մեդիագրագետ

Sales

Փափուկ և կոշտ հմտություններով զինված

Onboarding

Մասնագիտապես կողմնորոշված

Product

Արտակարգ իրավիճակներին պատրաստ

Product

Իրազեկ

Quality

Ֆինանսապես կիրթ

Quality

Կառավարման

Result

դրամաշնորհներ գրելու հմտություններ ունեցող մարզեցի առաջնորդներ

Պատմում են մեր ուսանողները

quot student

Նոր օգտակար ու հետաքրքիր գործիքների եմ սովորել տիրապետել թվային գրագիտության դասընթացներից։ Ռուսերենից քերականությունս եմ բարելավել, իսկ անգլերենի դասընթացների ընթացքում ամրապնդել ու վերհիշել եմ իմացածս։ Ու որ ամենակարևորն է ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ, ճանաչել եմ հիանալի մենթորների ու ձեռք եմ բերել շատ մեծ փորձ ու գիտելիքներ։ Շնորհակալություն Կրթական բաժնին այս հիանալի հնարավորությունը մեզ տալու ու տքնաջան աշխատանքի համար։

Մարի ԴարդանյանԱնահիտ Մանուկյան

Մեծ արդյունքներ եմ գրանցել ռուսերենի դասընթացներից, քանի որ մի քանի ժամվա ընթացքում ես հասցրել եմ մինիմալ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի գոնե ներկայանալիս սխալներ թույլ չտամ։ Մեծ կրկնություն եղավ անգլերենի դասընթացները, որը անցնում ենք նույն գրքով, որով անցնում ենք նաև քոլեջում, իսկ թվային գրագիտության դասընթացներից այնքան նոր գործիքներ եմ սովորել, որոնք առօրյայում սկսել եմ օգտագործել, իսկ ժամանակին չեմ օգտագործել, որովհետև չեմ իմացել ծրագրի մասին։

Վանեսա ՄունանյանԷդիկ Միքայելյան

Հիանալի արդյունքներ կան, ամեն օր նոր բան եմ սովորում, թե’ ռուսերենից, թե’ թվային գրագիտությունից և թե’ անգլերենից։ Շատ համապատասխան նյութեր են ընտրվում, շատ ուրախ եմ, որ կարողանում եմ գիտելիքներս այս աստիճանի բարելավել, հենց կրթական ծրագրում, շնորհակալ եմ։

Մարիա ՎարդանյանՆարե Իսկանդարյան

Այլևս չեմ կաշկանդվում խոսել այլ լեզվով՝ շնորհիվ դասընթացավարների, խոսում եմ սխալներով, արտահայտում մտքերս, իսկ հետո դասընթացավարների հետ աշխատում ենք սխալներիս վրա: Սկսել եմ ավելի լավ խոսել թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն: Մինչ այս ռուսերենով չէի կարողանում նորմալ արտահայտել մտքերս)

authorԱնի Մովսիսյան

Թվային գրագիտության դասերից, սովորել եմ շատ պետքական ծրագրերի մասին,սկսել կիրառել դրանք աշխատանքի մեջ, իսկ անգլերենի և ռուսերենի դասերը տվել են ինքնավստահություն տվյալ լեզվով խոսելու համար և անգլերենից ավելի ամրապնդված գիտելիք։

authorԱնուշ Սարգսյան